Առողջապահության լրատու 1-2.2013
Ալեքսեյ Ցոլակի Թորոսյան
Ծնվել է 1937թ. ՌԴ Ստավրոպոլ քաղաքում բժշկի ընտանիքում (արմատներով ՀՀ Սպիտակ քաղաքից):
Դպրոցն ավարտելուց հետո 1955թ. ընդունվել է Բաքվի Պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Ավարտելուց հետո 1961թ. զորակոչվել է Խորհրդային բանակ, որտեղ ծառայել է Սվերդլովսկի շրջանային հոսպիտալի թերապևտիկ բաժնում որպես օրդինատոր: 1963թ. ընդունվել է ասպիրանտուրա` Ախտաբանական ֆիզիոլոգիա մասնագիտությամբ: Հաջողությամբ ավարտելով ասպիրանտուրան` 1966թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը:
Երևանի Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում կարճատև աշխատանքից հետո Մոսկվայում ընդունվել է ԽՍՀՄ ԲԳԱ Ն.Ֆ.Գամալեյի անվան համամիութենական գհի դոկտորանտուրան: 1980թ. նշված ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսական աշխատանք «Հակամարմինների ռեակցիոն ունակությունների փոփոխությունները և դրանց շտկումը» թեմայով:
1980-1989թթ. եղել է Բաքվի ԲՎՊԻ -ի Կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, իսկ 1989-1992թթ. Երևանի ԲՎՊԻ-ի ԿԳՀԼ ղեկավար, այնուհետև ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկիանի անվան ԱԱԻ-ի ախտորոշման, այնուհետև թերապիայի ամբիոնների պրոֆեսոր, որտեղ անգնահատելի ներդրում է ունեցել Հայաստանում բժշկագիտության և բժշկական կրթության զարգացման գործում:
1993թ.-ից ղեկավարել է նաև Կրթության միջազգային ակադեմիայի «Հայբուսակ» բժշկական համալսարանի դեղագիտության ամբիոնը:
Տպագրել է մի շարք գիտական աշխատություններ և ստացել բազմաթիվ հեղինակային վկայագրեր (ք. Մոսկվա):
Հատուկ ուշադրության է արժանի «Կենդանու հիմնական գործառույթի բացահայտումը» մենագրությունը, որը բարձր է գնահատվել ՌԴ Գիտությունների ակադեմիայի կողմից:
1988թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի որպես երիկամների փոխպատվաստման մասին համալիր աշխատանքի համահեղինակ: 1988թ. պարգևատրվել է «ԽՍՀՄ առողջապահության գերազանցիկ» մեդալով:
1987թ.-ից իմունաբանների եւ ալերգաբանների Եվրոպական ասոցիացիայի անդամն էր, 1989-ից` Հայաստանի իմունաբանների և ալերգաբանների միության անդամ, 2004-ից Փարիզի Միջազգային ակադեմիայի թղթակից-անդամ:
Նա նաև շատ ակտիվ զբաղվում էր պրակտիկ գործունեությամբ, բազմաթիվ շնորհակալ հիվանդների շուրթերից լսվում էին միայն երախտագիտության խոսքեր:
Պրոֆեսոր Թորոսյանը հիանալի երաժիշտ էր, երգահան և բանաստեղծ: Նա մեծատառով մտավորական էր, բազմակողմանի զարգացած, ստեղծագործ անձնավորություն էր, ով կարողանում էր անգնահատել ներդնում կատարել Հայաստանի բժշկական կրթության զարգացման գործում:
Հիվանդությունը վաղաժամ ընդհատեց այս մեծանուն անձնավորության կյանքը, ում հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:
Կարդացեք նաև
Ողջ անցած տարվա ընթացքում շարունակվեցին անբուժելի հիվանդությունների դեմ դեղամիջոցներ ստեղծելու աշխատանքները, ինչպես նաև, մինչև վերջին պահն անբուժելի համարվող հիվանդների բուժման համար նորագույն մեթոդներ ստեղծելու ոլորտում հետազոտությունները...
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման կիրառման ընթացքում ծագած որոշ հարցերի վերաբերյալ...
ՀՀ առողջապահության նախարարության 2013թ. առաջին կիսամյակի կարիքների համար անհրաժեշտ դեղերը ձեռք բերելու նպատակով «ՀՀ ԱՆ ՇՀԱՊՁԲ-13/1» ծածկագրով գնման ընթացակարգը (44 չափաբաժնով` լոտով) կայացել է 2012թ. դեկտեմբերի 27-ին...
Առողջապահության նախարարության դիտարկումների համաձայն 2012թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին դեղագործական շուկայում արձանագրվել են դեղերի գների էական տատանումներ...
Նախարարը հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը
Վերջին օրերի ընթացքում ստոմատոլոգիական ծառայությունների աշխատակիցներից շատերը ցույց էին կազմակերպել 2013թ. հունվարի 1-ից «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների առիթով...
Գրիպի մասին լուրերը մամուլում չափազանցված են
Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում այսպես կոչված խոզի գրիպի մասին տեղ է գտնում անհարկի խուճապ ստեղծող տեղեկատվություն...
Չարորակ նորագոյացություններով հիվանդացության և դրանցից մահացության ցուցանիշները կայուն կերպով աճում են` կապված մարդկանց միջին երկարակեցության բարձրացման և անբարենպաստ բնապահպանական իրավիճակի հետ...
Օդերևութաբանական փոփոխությունները միայն օդերևութաբաններին չէ, որ հետաքրքրում են: Երբևէ մտածել եք, որ մեր առօրյա կյանքը բաղկացած է մոտավորապես 50% -ով չեզոք իրադարձություններից, 40%-ով դրական և միայն...
Վերջին տարիներին ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի վարկային միջոցներով վերանորոգվել և վերազինվել են մի շարք մարզային հիվանդանոցներ, այդ թվում նաև Տավուշի մարզի Նոյեմբերյանի Բժշկական Կենտրոնը...
Վերջերս Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հանդիսավոր պայմաններում բացվեց Կենտրոնի կոնֆերանս սրահը, որի նպատակն է միջոցներ հայթայթել անվճարունակ անձանց հետազոտություններն անցկացնել անվճար...
Ներկայումս մրսածության կանխարգելման համար շատերը և իրենք են ընդունում իմունային պատրաստուկներ և, նույնիսկ, երեխաներին են տալիս: Սակայն, արդյոք, դա արդարացվա՞ծ է...
«Մենք կուզե´նք երջանիկ եղնինք…» Մհեր Մկրտչյան
Այս հարցի պատասխանը գտնվեց Սենեկայի մոտ: Նրա համար դյուրին էր իրեն երջանիկ զգալ, չնայած այն ժամանակներում...
Ենթաստամոքսային գեղձը օրգան է, որը միաժամանակ կատարում է մարսողական և հորմոնային գործառույթներ: Այն չի վերականգնվում և դրա մասին պետք է հոգ տանել ժամանակին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն